Լուիս Էնրիկեի տպավորիչ ռոտացիան

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն միշտ առանձնացել է ֆուտբոլիստների ռոտացիայի իր հմուտ ունակությամբ, որի հաշվին հաջողվել է թիմին թարմ պահել նույնիսկ մրցաշրջանի երկրորդ հատվածում:

Իսպանացի մարզիչը նույն ոճով շարունակում է նաև այս մրցաշրջանում: Այսպես, «Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստներից միայն դարպասապահ Խորդի Մասիպն է, որ այս մրցաշրջանում դեռ երբեք դաշտ դուրս չի եկել մեկնարկային կազմում: Մյուս 23 ֆուտբոլիստներից միայն Ռաֆինյան չէր հայտնվել մեկնարկային կազմում, սակայն նա դաշտ դուրս եկավ «Լեգանեսի» դեմ խաղում ու դարձավ փայլուն գոլի հեղինակ:

Հետաքրքիր է, որ նույնիսկ «Բարսելոնայից» հեռացած երկու ֆուտբոլիստները՝ դարպասապահ Կլաուդիո Բրավոն ու հարձակվող Մունիրն են հասցրել հայտնվել կատալոնացիների մեկնարկային կազմում այս մրցաշրջանում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ