Լուիս Էնրիկե. «Ժամանակն է բարելավելու դիրքերը մրցաշարային աղյուսակում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի մոտակա ծրագրերի մասին.

«Եթե «Վալենսիան» զայրացած է Պակո Ալկասերի վրա, ինչ կարող եմ ասել, նման բան ժամանակ առ ժամանակ պատահում է:

Ժամանակն է բարելավելու մեր դիրքերը մրցաշարային աղյուսակում, քանզի թիմը պետք է կատարելագործվի ամեն օր: Մենք մեզ չենք կարող ձախողումներ թույլ տալ:

Ներկայիս «Վալենսիան» մեզ առայժմ անծանոթ է: Այն ամենը, ինչ գիտենք Չեզարե Պրանդելիի մասին, այն է, որ նա սիրում է խաղալ պաշտպանությունից: Մենք չենք կարող ենթադրել, թե ինչպես կընթանա խաղը»,-ասել է Լուիս Էնրիկեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ