Լուիս Էնրիկե. «Երկրպագուներին հորդորում եմ մարզադաշտից չհեռանալ 80-րդ րոպեին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպման մասին: Կատալոնական թիմն առաջին մրցավեճում Թուրինում պարտվել է 0-3 հաշվով:

«Ես, իհարկե, կցանկանայի նախապատրաստվելու համար մեկ շաբաթից ավել ժամանակ ունենալ, այդ ընթացքում ուղևորվել Մալդիվներ… Ընդհանուր առմամբ, այժմ գրեթե նույն իրավիճակում ենք, ինչ «ՊՍԺ»-ի հետ հանդիպումից առաջ: Անհրաժեշտ է խփել առնվազն երեք գոլ և դարպասն էլ անառիկ պահել՝ դիմակայության հաշիվը հավասարեցնելու համար: Սակայն, կարծում եմ, «Յուվենտուսն» անպայման կստեղծի իր պահերը, ուստի մեր խնդիրը 5 գոլ խփելն է:

Եթե հաջողվի արագ գոլ խփել, «Կամպ Նոուի» մթնոլորտն առաջ կմղի դա անելու երկրորդ անգամ, իսկ երրորդը կգա ինքն իրեն: Այս պահին կորցնելու ոչինչ չունենք: Տարբերակը միայն մեկն է՝ գրոհել, գրոհել, գրոհել: Այնուհետև մի փոքր հանգստանալ և նորից առաջ ընթանալ:

Երկրպագուներին հորդորում եմ մարզադաշտից չհեռանալ 80-րդ րոպեին, քանի որ անպայման ինչ-որ կարևոր բան բաց կթողնեն: Սա ևս մեկ երեկո է, որում կարելի է պատմություն կերտել»,- ասել է իսպանացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ