Լուիս Էնրիկե. «Խաղաոճ չենք փոխելու միայն նրա համար, որ Ագուերոն խաղալու է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա խաղի մասին:

«Մենք չենք փոխելու մեր խաղաոճը միայն նրա համար, որ Ագուերոն խաղադաշտում է լինելու: Մենք շատ լավ հասկանում ենք նրա ներկայությունը, գիտենք, թե որքան գոլեր է խփում, սակայն մեր տակտիկան լուրջ փոփոխության չի ենթարկվի:

Մենք պետք է լավ աշխատենք թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի, իսկ այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Սիթին» է, միշտ էլ դժվար է խաղալը»,- Marca-ն փոխանցում է Էնրիկեի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ