Լուիս Էնրիկե. «Մեսին հիանալի է իրեն զգում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հերքել է բոլոր շշուկները թիմի հարձակվող Լիոնել Մեսիի վնասվածք ստանալու հետ կապված:

«Մեսին հիանալի է իրեն զգում: Նա հարված էր ստացել «Դեպորտիվոյի« դեմ խաղում: Լեոն լավ է մարզվում և պատրաստ է խաղալ շաբաթ օրը»:

Կատալոնական ակումբի մարզիչը խոսել է նաև Իսպանիայի մրցաշարային աղյուսակում ընթացող թեժ պայքարի մասին:

«Եթե դուք նայեք վերջին 10 տարիներին մրցաշարերին, հատկապես վերջին 5 տարիների, ապա կտեսնեք, որ միշտ էլ լինում են անակնկալներ : Մենք պետք է  լավ պատրաստված լինենք»,-հավելել է «Կապտանռնագույնների» մարզիչը:

Լուիս Էնրիկեն անդրադարձել է նաև այս ամռան տրանսֆերային պատուհանի սահմանափակ բյուջեին:

«Ես անհանգստացած չեմ ֆինասական խնդիրների վերաբերյալ: «Բարսելոնայի» նախագահը պարզ ասել է, որ սպորտային հարցերը այդ խնդիրներից չեն տուժի:Բայց մենք պետք է հասկանանք նաև , որ հիմա դժվար ժամանակներ են ակումբի համար և մեր կազմում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Ես լիովին հանգիստ եմ»,-նշել է իսպանացի մասնագետը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ