Լուիս էնրիկե. «Կնախընտրեի՝ երկուսն էլ պարտվեին մադրիդյան դերբիում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Մալագայի» դեմ խաղից առաջ խոսել է նաև նույն տուրի շրջանակում կայանալիք «Ատլետիկո Մադրիդ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մասին:

«Եթե մենք հաղթենք մեր մրցակցին, ինձ այդքան էլ չի հետաքրքրի մադրիդյան դերբիի արդյունքը: Ընդհանրապես կնախընտրեի՝ երկու թիմերն էլ պարտվեին այդ խաղում, սակայն գիտեմ, որ դա հնարավոր չէ:

«Բարսելոնան» բավականին բարդ խաղացանկ ունի, սակայն այս պահին մտածում ենք միմիայն «Մալագայի» դեմ խաղի մասին»,- Marca-ն փոխանցում է Էնրիկեի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ