Լուիս Էնրիկե. «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են ասում Մոուրինյոն ու Գվարդիոլան Մեսիի մասին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ ինքը չի հետևում այլ մասնագետների՝ Մեսիի մասին արած արտահայտություններին:

«Ես չեմ լսել, թե ինչ են նրանք(Մոուրինյոն և Գվարդիոլան-խմբ.) ասել Մեսիի մասին. դա ինձ չի հետաքրքրում: Մենք գիտենք, թե որքան մեծ ուշադրություն կա լրատվամիջոցների կողմից Մեսիի նկատմամբ, գիտենք, թե նա որքան կարևոր է Կատալոնիայի համար:

Վստահ եմ՝ երբ Մեսին ու թիմը համաձայնության գան, նրանք ձեզ կտեղեկացնեն այդ մասին: Ես ցանկանում եմ, որ նա կարիերան ավարտի «Բարսելոնայում»,- Goal.com-ը փոխանցում է Էնրիկեի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ