Լուիս Էնրիկե. «Ինձ ասեցին, որ կար 11մ. Այնուամենայնիվ, շնորհավորում եմ «Ատլետիկոյին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչում «Ատլետիկոյից» կրած պարտությունը:

«Հանդիպումը անցավ այնպես, ինչպես մենք սպասում էինք: Սակայն չստացվեց, մենք շնորհավորում ենք «Ատլետիկոյին»:Ինձ ասեցին, որ  11մ կար: Ես չնկատեցի այդ դրվագը, քանի որ պահեստայինների նստարանին էի: Այնուամենայնիվ մեզ մնում է միայն շնորհավորել «Ատլետիկոյին»:

Մեզ դուր է գալիս խաղալ այս մրցաշարում, բայց պետք է նաև ընդունել պարտությունները: Մեր ֆուտբոլիստները պրոֆեսիոնալ են, նրանք հասկանում են, որ չեն կարող միշտ հաղթել,- ասել է Էնրիկեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ