Լուիս Էնրիկե. «Գրեթե մոռացել էինք, թե պարտությունն ինչ համ ունի»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպումից առաջ՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը թիմին ավելի կմոտիվացնի հաղթական ուղի վերադառնալուն:

«Վերջին տարիներին մի քանի անգամ խաղացել ենք «Ատլետիկոյի» հետ, սակայն պետք է նորից ուսումնասիրենք մրցակցին: Պետք է պատրաստ լինենք, որ այս անգամ նրանք, հնարավոր է, այլ մարտավարություն ընտրեն: «Ատլետիկոն» իր գաղափարախոսության գագաթնակետին է: Նա կարողանում է բարձր ճնշում գործադրել ու վտանգավոր հակագրոհել:

Շաբաթ կայացած հանդիպմանը մենք լավ հանդես եկանք մինչև 65-րդ րոպեն: Իհարկե, սխալներ գործեցինք, սակայն այդպիսի մրցակցի դեմ խաղերում լինում են սխալներ: Ես գոհ եմ՝ համոզվեցի, որ մենք մեքենա չենք: Գրեթե մոռացել էինք, թե պարտությունն ինչ համ ունի: Հուսով եմ՝ այդ պարտությունը հավելյալ մոտիվացիա կլինի մեզ համար, որպեսզի արագ վերադառնանք հաղթանակների ուղի:

«Ատլետիկոն» անհատական ուժեղ վարպետներ ունի՝ Գրիզմանն ու Տորեսը: Այս թիմը մեզ համար բարդություններ ստեղծելու բազմաթիվ եղանակներ ունի: Նրանք ուժեղ են տուգանայիններ իրացնելիս ու պաշտպանությունից արագ հարձակման անցնելիս»,- Լուիս Էնրիկեի խոսքն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ