Լուիս Էնրիկե. «Այս պահին «Բարսելոնան» վերջին երեք տարիների լավագույն կազմն ունի»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի ներկայիս ֆուտբոլիստների մասին:

«Մենք լավ ենք աշխատել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Կարող եմ ասել, որ «Բարսելոնան» այս պահին վերջին երեք տարիների լավագույն կազմն ունի»,- A Bola-ն փոխանցում է Էնրիկեի խոսքը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ձեռք է բերել Սամուել Ումտիտիի, Անդրե Գոմեշի, Դենիս Սուարեսի, Լուկա Դինի տրանսֆերները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ