Լուի Վան Գալը նշել է, թե ով է Անգլիայի լավագույն հարձակվողը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը կարծիք է հայտնել, որ Ուեյն Ռունին շարունակում է մնալ Անգլիայի լավագույն հարձակվողը` գերազանցելով թե Հարի Քեյնին, թե Ջեյմի Վարդիին:

«Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստների մարզավիճակից, բայց, որպես կանոն` Ռունին լավագույն հարձակվողն է: Ամեն ինչ կախված է թիմից, դրա խաղից: Բայց եթե նայեք Ռունիի պատմությանը, նա լավագույնն է»,-ասել է վան Գալը:

Հիշեցնենք, Ռունին վնասվածքի պատճառով բաց էր թողել Անգլիայի հավաքականի վերջին խաղը, որից հետո երկրպագուներից շատերը պնդում էին, որ նա այլևս պետք չէ ազգային թիմին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ