Լուի վան Գալ. «Ես աշխարհի լավագույն մարզիչներից մեկն եմ. Ուղղակի մամուլը չի համակերպվում այդ փաստի հետ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է իր ապագայի մասին և այն տեղեկությունների, թե իբր իրեն հեռացնելու են անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից:

«Սպասելիքները շատ են: Ներկայումս մենք անցումային շրջանում ենք և դա ադյքան էլ հեշտ չէ: Մամուլը արդեն 6 ամիս է ինձ հեռացնում է ՄՅՈՒ-ից, բայց սա առաջին դեպք չէ: Սակայն իմ ֆուտբոլիստների համար ուրիշ իրավիճակ է: Ես մարզիչ եմ և ես ունեմ որոշակի լիազորություններ, իսկ ահա ֆուտբոլիստները ամեն օր թերթերում կարդում են իմ հեռանալու մասին և ինչպե՞ս դա կանդրադառնա նրանց վրա: Ինչպե՞ս են նրանք կատարելու իմ առաջադրանքները, երբ որ ամեն օր թերթերը պնդում են, որ իրենց մարզիչը ՝ ոչինչ է:

Ես շատ հպարտ մարդ եմ: Ես աշխարհի լավագույն մարզիչներից մեկն եմ, ուղղակի մամուլը չի համակերպվում այդ փաստի հետ»,- ասել է հոլանդացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ