Լուչանո Սպալետին՝ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզի՞չ

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին Եվրո-2016-ից հետո կարող է ստանձնել Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը՝ փոխարինելով Անտոնիո Կոնտեին, ով մարզչական կարիերան շարունակելու է «Չելսիում»:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան 57-ամյա մասնագետին դիտարկում է որպես առաջնահերթ տարբերակ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Սպալետիի ու «Ռոմայի» պայմանագիրը լրանում է 2017 թվականին, սակայն ֆեդերացիայի միջնորդությամբ այն կարող է չեղարկվել:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ