Լրացուցիչ գործակիցներով Մովսիսյանը գլխավոր մրցանակը զիջեց Գլեյզերովին

Իսպանական Օ Գրովե քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը: Գլխավոր մրցանակին հավակնող Կարեն Մովսիսյանն ու ռուսաստանցի Եվգենի Գլեյզերովն իրենց մրցախաղերն ավարտեցին ոչ-ոքի: Մովսիսյանը հաշտություն կնքեց իսպանացի գրոսմայստեր Դավիթ Լարինոյի հետ, իսկ Գլեյզերովը կես միավոր վաստակեց սերբ գրոսմայստեր Ալեքս Ստրիկովիչի հետ պարտիայում:

Մովսիսյանն ու Գլեյզերովը 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի շախմատիստը, իսկ Մովսիսյանը ստիպված էր բավարարվել 2-րդ տեղով: 3-րդ տեղի համար պայքարում էլ որոշիչ եղան լրացուցիչ գործակիցները, որոնցով 6 միավոր վաստակած ռուսաստանցի Միխայիլ Ուլիբինը գերազանցեց նույնպիսի արդյունք գրանցած սերբ Ալեքս Ստրիկովիչին և Վենեսուելայի ներկայացուցիչ Խոսե Գասկոնին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ