Լորենցո Ինսինյեն կարիերան կշարունակի ԱՊԼ-ում

«Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լորենցո Ինսինյեն մտադիր է կարիերան շարունակել ԱՊԼ-ում:

Ինչպես հաղորդում է DailyStar-ը, իտալացին արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել «Լիվերպուլում»:

Վերջինս չկարողացավ համաձայնության հասնել «Նապոլիի» հետ նոր պայմանագրի հարցում: Բացի այդ երկրպագուները ՉԼ-ի խմբային փուլի «Բեշիքթաշի» հետ խաղի ժամանակ սուլում էին նրան, քանի որ Ինսինյեն չկարողացավ իրացնել 11մ հարվածը:

Նշվում է, որ իտալացի կիսապաշտպանը արդեն խնդրել է իր գործակալին նոր ակումբ փնտրել իր համար: Ւր հերթին թիմի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը չի պատրաստվում վաճառել իր թիմի առաջատարին 44 մլն ֆունտից ոչ պակաս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ