Լորան Բլանը լքում է ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը լքում է իր զբաղեցրած պաշտոնը, տեղեկացնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:

«Հարգալից մթնոլորտում մեր բանակցությունները ավարտվեցին հունիսի 27-ին:  Քանի որ ակումբը որոշել է նոր ուղղությամբ ընթանալ, կողմերի փոխհամաձայնությամբ որոշվեց, որ ներկայիս մարզչական անձնակազմը պետք է լքի ակումբը: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Լորան Բլանին և իր անձնակազմին 3 տարվա ընթացքում կատարված աշխատանքի համար»,-նշվում է պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ֆրանսիացի մասնագետը ՊՍԺ-ի ղեկին է 2013 թվականից և թիմի հետ հաղթել է 11 գավաթ, սակայն չի կարողացել նվաճել եվրոպական առաջնություններից որևէ մեկը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ