Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքական թիմերը կմասնակցեն Եվրոպայի Արևելյան երկրների առաջնությանը

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքական թիմերը սեպտեմբերի 13-ին մեկնել են Վրաստանի Բաթումի քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի Արևելյան երկրների լողափնյա վոլեյբոլի առաջնությանը՝ հայտնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայացնելու են Աշոտ Բալաբեկյան և Անդրե Սիմոնի, իսկ կանանց թիմը՝ Նարե Հովհաննիսյան և Մարիա Հովհաննիսյան զույգը։

Առաջնությունը մեկնարկում է սեպտեմբերի 15-ին, սեպտեմբերի 14-ին կկայանան որակավորման հանդիպումները, իսկ երեկոյան՝ թիմերի վիճակահանությունը։

Մեր զույգերն իրենց մրցելույթները կսկսեն հիմնական խմբում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ