«Լիվերպուլի» սեփականատերը անվանել է «Էվերտոնին» թիմ՝ գյուղական լիգայից

«Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին արձագանքել է «Էվերտոնից» կրած հաղթանակին:

2-րդ խաղակեսում «Էվերտոնի» պաշտպան Ռամիրո Ֆունես Մորին վնասվածք է հասցրել հարձակվող Դիվոկ Օրիժիին: «Լիվերպուլի» սեփականատերը լուսանկար է տեղադրել իր թվիթերյան էջում խաղի վիճակագրությամբ, որը խոսում է «Կարմիրների» առավելության մասին Անգլիայի առաջնության 33-րդ տուրում:

«Գյուղական լիգան՝ ընդդեմ Դիվոկի»,-գրել է Ջոն Հենրին:

Նշենք՝ «Գյուղական լիգա» տերմինը վերաբերում է ոչ պրոֆեսիոնալ առաջնություններին, որոնցում  հանդես են գալիս համեմատաբար թույլ թիմերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ