«Լիվերպուլի» պաշտպանը՝ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

«Բարսելոնան» պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանին ձեռք բերել «Լիվերպուլի» պաշտպան Նատանիել Կլայնի իրավունքները՝ գրում է The Sun-ը:

Նշվում է, որ կատալոնական թիմի համար Կլայնը Դանիել Ալվեսին փոխարինելու ամենահարմար թեկնածուն է: Հիշեցնենք, որ վերջինն ամառային տրանսֆերային պատուհանին համալրեց «Յուվենտուսի» շարքը:

Տրանսֆերային արժեքը կազմում է շուրջ 30 միլիոն ֆունտ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ