«Լիվերպուլի» պաշտպան Սակոն արդարացվել է

«Լիվերպուլի» պաշտպան Մամադու Սակոն արդարացվել է դոպինգ օգտագործելու հարցում՝ հայտնում է L’Equipe-ը: Ֆուտբոլիստի փաստաբաններն ապացուցել են Սակոյի անմեղությունը:

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել չերկարաձգել Սակոյի որակազրկմանը ժամկետը: Ֆուտբոլիստը դեռևս կարող է ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի՝ Եվրո 2016-ի վերջնական հայտացուցակում:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մեղադրվում էր արգելված խթանիչներ օգտագործելու մեջ, որի պատճառով բաց թողեց մրցաշրջանի վերջին հատվածն ու Եվրոպա լիգայի եզրափակիչը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ