«Լիվերպուլի» հարձակվողը, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա

«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիջին կարող է ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չգալ:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, բելգիացին պատռել է աջ ոտքի կապանները: Օրիջին վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի «Էվերտոնի» դեմ խաղի ժամանակ:

Ավելացնենք, որ Օրիջիի ապաքինման համար կպահանջվի մոտ 4 շաբաթ, իսկ դա նշանակում է, որ եթե անգլիական ակումբը դուրս գա Եվրոպա լիգայի եզրափակիչ (մայիսի 18), անգամ այդ դեպքում բելգիացին չի կարողանա օգնել իր թիմին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ