«Լիվերպուլի» ամենաարդյունավետ մեկնարկը վերջին 121 տարվա ընթացքում

«Լիվերպուլն» ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 8 խաղում մրցակցի դարպասն ուղարկել է 24 գնդակ:

Opta Sports-ը հայտնում է, որ այս ցուցանիշն ամենաարդյունավետն է մերսիսայդցիների համար վերջին 121 տարվա ընթացքում:

Դրանից վաղ «Լիվերպուլը» մեկնարկային 8 խաղում ավելի շատ՝ 34 գնդակ է խփել 1895/96 մրցաշրջանում:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն Ֆիլիպե Կոուտինյոն է, ով բոլոր մրցաշարերում դարձել է 4 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ