«Լիվերպուլը» կարող է ձեռք բերել «Ռեալի» հարձակվողին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը պատրաստվում է լքել ակումբը այս մրցաշրջանի ավարտին, հաղորդում է Don Balon-ը: Իսպանացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլը», որի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը թիմի հարձակվողական  գծի ուժեղացումը կապում է հենց Խեսեի հետ:

Խեսե Ռոդրիգեսը Զինեդին Զիդանի ղեկավարության ներքո գրեթե խաղաժամանակ չի ստանում և ցանկանում է լինել մի թիմում, որտեղ նա կլինի առանցքային ֆուտբոլիստ: «Արքայական» ակումբի նախագահ  Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է ընդունել ցանկացած առաջարկ, որը կսկսի 20 միլիոն եվրոյից: Եթե «Ռեալը» ստանա մի քանի առաջարկներ, ապա ֆուտբոլիստը ընտություն կկատարի դրանց միջև: Հիմա Ռոդրիգեսը հակված է «Լիվերպուլ» տարբերակին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ