«Լիվերպուլը» ձեռք է բերել Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանին

Անգլիական «Նյուքասլի» ու Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը տեղափոխվել է «Լիվերպուլ», հայտնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը:

«Լիվերպուլը» 23 մլն ֆունտ է վճարել Վեյնալդումի համար, ևս 2 մլն ֆունտ կարող է վճարվել հետագայում որպես հավելավճար: Ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ:

Վեյնալդումը դարձավ «Լիվերպուլի» 6-րդ ձեռքբերումն այս ամառ: Մինչ այդ Յուրգեն Կլոպի թիմին միացել էին Յոել Մատիպը, Լորիս Կարիուսը, Սադիո Մանեն, Ռագնար Կլավանը և Ալեքս Մանինգերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ