«Լիոնի» հարձակվողը շրջանցեց թիմի լեգենդ Ժունինյոյի ցուցանիշը

«Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը շրջանցել է ակումբի լեգենդ Ժունինյո Պերնամբուկանոյի ցուցանիշը խփած գոլերի թվով:

Լակազետը 239-րդ հանդիպումն է անցկացրել ֆրանսիական ակումբի կազմում և դարձել է 101 գոլի հեղինակ: Ժունինյոն «Լիոնի» կազմում դարձել է 100 գոլի հեղինակ:

Նշենք, որ այս ցուցանիշով Լակազետը դարձավ ակումբի պատմության 4-րդ լավագույն ռմբարկուն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ