«Լիոնի» ֆուտբոլիստները չեն կարողանում լքել Թուրքիան

«Լիոնի» ֆուտբոլիստները արգելափակված են Ստամբուլում, որտեղ նրանք մեկնել էին՝ ընկերական հանդիպում անցկացնելու «Ֆեներբահչեի» հետ, հայտնում է Le Figaro-ն:

Թիմը չի կարողանում լքել քաղաքը, քանի որ բոլոր թռիչքները չեղյալ են հայտարարվել:Ներկայումս ֆուտբոլիստները հյուրանոցում են:

Հիշեցնենք՝ այս գիշերը հայտնի է դարձել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Ներկա պահին Անկարայի Աթաթուրք օդանավակայանը փակ է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ