«Լիոնի» առաջատարը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ

Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել թիմի հետ՝ հայտնում է Lequipe.fr-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիական ակումբը պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստին տարեկան 6,3 միլիոն եվրո աշխատավարձ վճարել, սակայն Լակազետը, որի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Վեսթ Հեմը», ամենայն հավանականությամբ, ցանկանում է ուժերը փորձել այլ առաջնությունում:

Հավելենք, որ կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականի ամռանը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ