Լիոնել Մեսին խիստ դժգոհ է նրանից, թե ովքեր են «Ոսկե գնդակը» նվաճելու գլխավոր հավակնորդները

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին խիստ դժգոհ է եղել նրանից, որ իր անունը չի հայտնվել «Ոսկե գնդակը» նվաճելու գլխավոր հավակնորդների թվում, հաղորդում է Don Balon-ը:

Ըստ France Football ամսագրի, որն էլ հանձնում է լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, 2017 թվականի արդյունքներով դրան արժանանալու հիմնական թեկնածուն Կրիշտիանու Ռոնալդուն է («Ռեալ Մադրիդ»), իսկ նրա մրցակիցներն են Անտուան Գրիզմանը («Ատլետիկո Մադրիդ»), Կիլիան Մբապեն («Մոնակո») և Ջիանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս»):

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Մեսին կարծում է, որ նա մրցանակը հերթական անգամ ստանալու լավ հնարավորություն կունենար, եթե ընթացիկ մրցաշրջանում չլինեին Լուիս Էնրիկեի սխալները և այնպիսի ֆուտբոլիստների դժգույն ելույթները, ինչպիսիք են Ժերեմի Մատյոն, Անդրե Գոմեշը, Լյուկա Դինը, Ալեյշ Վիդալը և Պակո Ալկասերը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ