Լիոնել Մեսին վերադարձավ Արգենտինայի հավաքական

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսայի հետ առանձնազրույցում հաստատել է, որ վերադառնում է ազգային հավաքական՝ գրում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ արգենտինացին Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում ևս մեկ անգամ Չիլիի ընտրանուն պարտվելուց հետո որոշում էր կայացրել լքել հավաքականը, սակայն այդ որոշումը երկար կյանք չունեցավ:

«Ես տեսնում եմ, որ արգենտինական ֆուտբոլում մեծ խնդիրներ կան ու չեմ ուզում ևս մեկն ստեղծել: Ես չեմ ուզում վնասել իմ հավաքականը, այլ ուզում եմ օգնել այնքան, որքան կարող եմ: Մենք պետք է շատ բաներ ամրագրենք արգենտինական ֆուտբոլում, ու ես ուզում եմ դա անել ներսից, այլ ոչ թե դրսից քննադատությամբ:

Շատ մտքեր են գլխովս անցել, ու շատ եմ մտածել հեռանալու մասին, սակայն այս երկիրն ու այս խաղաշապիկը ես շատ եմ սիրում:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ինձ տեսնել Արգենտինայի հավաքականում, և հուսով եմ՝ շուտով կուրախացնենք նրանց»,- ասել է արգենտինացին:

Ե՞րբ Մեսին կհայտարարի Արգենտինայի հավաքական վերադառնալու մասին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ