Լիոնել Մեսին ու Ռաուլ Գոնսալեսը Լա Լիգայի պատմության թոփ-5 ֆուտբոլիստների թվում են

Իսպանական ֆուտբոլի պատմության և վիճակագրության ուսումնասիրությունների կենտրոնը հրապարակել է իրականացված հետազոտության արդյունքները, ըստ որի` Ռաուլ Գոնսալեսը, Սեսար Ռոդրիգեսը, Տելմո Սարան, Լիոնել Մեսին և Էնրիկե Կաստրո Քուինին Լա Լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստներն են:

Հետազոտության արդյունքում դիտարկվել են 9117 ֆուտբոլիստներ, ովքեր 1928-29 մրցաշրջանից մինչև 2015/16 մրցաշրջանի ընթացքում խաղացել են Լա Լիգայում: Հաշվի են առնվել շատ գործոններ` միավորները, գոլերը, փոխանցումները, գնդակի խլումները, խախտումները և այլն:

Նշենք, որ ցանկը գլխավորել է Ռաուլ Գոնսալեսը, իսկ Լիոնել Մեսին 4-րդն է: Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Խուան Արզան, Ալֆրեդո դի Ստեֆանոն, Ֆրանսիսկո Խենտոն, Սանտիլյանան ու Գիլյերմո Գորոստիզան:

Մեսին միակ գործող ֆուտբոլիստն է լավագույն տասնյակում: Մյուս գործող ֆուտբոլիստը ցանկում Կրիշտիանու Ռոնալդուն է 23-րդ տեղում: Դավիդ Վիլյան 32-րդն է, Խավի Էռնանդեսը` 49-րդը, Իկեր Կասիլյասը` 62-րդը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ