Լիոնել Մեսին շնորհակալություն է հայտնել «Բորուսիային»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին գնահատել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» քայլը, ով արգենտինացուն ակումբի պաշտոնական թվիթերյան էջում առողջություն է մաղթել:

Մեսին վնասվածք էր ստացել Լա Լիգայի 5-րդ տուրի «Ատլետիկոյի» հետ խաղի ժամանակ և նրա ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ: Բացի այդ Մեսին չի կարողանա խաղադաշտ դուրս գալ ՉԼ-ի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում:

«Շնորհակալություն «Բորուսիային» ջերմ խոսքերի համար: Սա շատ հաճելի քայլ էր նրանց կողմից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր ինձ աջակցում են: Պետք է մի քանի օր հանգստանամ, որպեսզի ավելի ուժեղ վերադառնամ»,- գրել է Մեսին իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ ՉԼ-ի «Բորուսիա» Մյոնխեգլադբախ – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ