Լիոնել Մեսին հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, հայտնում է Marca-ն:

Ինչպես հաղորդում է իսպանական ԶԼՄ-ն, Արգենտինայի ազգային հավաքականի առաջատարը այդպիսի որոշում է կայացրել այս ամռանը, երբ հանգստանում էր ընտանիքի հետ: Նա խնդրել էր իր ներկայացուցչին, որպեսզի այս մասին տեղեկացնի ակումբի ղեկավարությանը: Մեսին անգամ չի հերքում այն փաստը, որ կարող է ավարտին չհասցնել իր ներկայիս գործարքը:

Կատալոնական ակումբում դեռ ոչ մի մեկնաբանություն չեն տվել ստեղծված իրավիճակի մասին:

Ավելացնենք, որ Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2018թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ