Լիոնել Մեսին հավասարվում է Գաբրիել Բատիստուտայի բացառիկ ռեկորդին

Արգենտինայի ազգային հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին բացառիկ նվաճման է հասել ազգային ընտրանու կազմում:

Վենեսուելայի հավաքականի դարպասը գրավելուց հետո Լիոնել Մեսին խփած գոլերի քանակով հավասարվել է Արգենտինայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Գաբրիել Բատիստուտային:

Բատիստուտան ռմբարկուական ռեկորդը սահմանել է 78 խաղում՝ դառնալով 54 գոլի հեղինակ(ԱՖՖ-ն այս հաշվարկում չի ընդգրկել երիտասարդական հավաքականի կազմում Սլովակիայի թիմի դեմ հանդիպմանը Բատիստուտայի երկու գոլերը-խմբ.):

«Ես հասա այդ նվաճմանը, բայց չգերազանցեցի: Իսկապես երջանիկ եմ Բատիի հետ նույն հարթակին լինելու համար»,- ասել է արգենտինացի հարձակվողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ