Լիոնել Մեսին և Նեյմարը Էնրիկեի քննադատական խոսքերից հետո չեն մասնակցել թիմի մարզմանը

«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսին և Նեյմարը Լուիս Էնրիկեի քննադատությունից հետո չեն մասնակցել թիմի մարզմանը:

Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը մինչ մարզումը խոսել է իր սաների հետ և քննարկել Թուրինում կրած վերջին պարտության պատճառները: Սակայն իսպանացի մասնագետի և ֆուտբոլիստների միջև հարաբերությունները ավելի են սրվել, երբ Էնրիկեն հայտարարել է, որ իր խաղացողները այդքան էլ մեծ ցանկություն չունեին պայքարելու «Յուվեի» դեմ: Այդ խոսքերից հետո Մեսին և Նեյմարը հեռացել են խաղադաշտից և սկսել են առանձին մարզվել:

Նշվում է, որ արգենտինացին առողջական որևէ խնդիր չունի և նրա առանձին մարզվելը այդ ամենի հետ կապ չունի:

 

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ