Լիոնել Մեսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և նրա հայրը, ով միաժամանակ հանդիսանում է նրա գործակալը, դատապարտվել են 21 ամսվա ազատազրկման, հայտնում է El Periodico-ն:

Մեսիները մեղավոր են ճանաչվել Իսպանիայի հարկային մարմին 2007-09թթ. ընթացքում 4,1 մլն եվրո գումարի չափով հարկի վճարումից խուսափելու համար:

Նշենք, որ Մեսիների ազատազրկումը պայմանական է: Նրանք ազատազրկում կկրեն միայն այն դեպքում, եթե հանցանքը կրկնեն առաջիկա 2 տարիների ընթացքում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ