Լիոնել Մեսին՝ նոր հետաքրքիր ռեկորդի հեղինակ

«Ռեալ Սոսյեդադ» – «Բարսելոնա» խաղում Լիոնել Մեսիի միակ գնդակը կատալոնացիների համար ոչ-ոքի ապահովեց:

Այս գոլի շնորհիվ արգենտինացի հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով Լա Լիգայում գոլի հեղինակ է դառնում 200 խաղերում: Այս ցուցանիշով երկրորդը «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլն է, ով դարպասը գրավել է 184 խաղերում:

Նշենք, որ Մեսին 109 խաղում խփել է 1 գոլ, 65 խաղում՝ 2 գոլ, 23 խաղում դարձել է հեթ-տրիքի, իսկ 3-ում՝ պոկերի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ