Լիոնել Մեսիին դուր չի գալիս «Բարսելոնայի» ցուցադրած խաղը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին դուր չի գալիս իր թիմի խաղի որակը, այս մասին գրում է Sport հրատարակությունը:

Աղբյուրը նշում է, որ արգենտինացին այս մասին պատմել է թիմակից Լուիս Սուարեսին Լա Լիգայի 32-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից հետո: Կատալոնացիները այդ խաղում 3-2 հաշվով պարտության մատնեցին «Սոսյեդադին», իսկ արգենտինացի աստղը իր հաշվին դուբլ ձևակերպեց:

Ներկա պահին «Բարսան» 2-րդ հորիզոնականում է և զիջում է «Ռեալին» 3 միավորով, սակայն մադրիցիները դեռ մեկ խաղ պակաս են անցկացրել: Ավելացնենք, որ այս կիրակի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ