Լիոնել Մեսիի եղբայրը դատարանի որոշմամբ կկրի պատիժ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի ավագ եղբայր Մատիասը 2015 թվականին ձերբակալվել էր ավտոմեքենայում ապօրինի զենք պահելու մեղադրանքով:

Այսօր դատարանը հրապարակել է որոշումը հայտնի ֆուտբոլիստի եղբոր գործով: Ըստ որի ավագ Մեսին Ռոսարիայում գտնվող ֆուտբոլի ակադեմիաներից մեկում շաբաթական 4 ժամ անվճար դասեր անցկացնի:

34-ամյա Մատիասին խստիվ արգելել են թմրամիջոցներ օգտագործել և տուգանել մոտ 400 եվրո:

Տեղական լրատվամիջոցների պնդմամբ, ձերբակալման ժամանակ Մատիասը հրաժարվել է ներկայանալ, ավելի ուշ իրավապահներին հայտնի է դարձել նրա ինքնությունը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ