«Լիոնը» մերժեց «Արսենալի» առաջարկը

«Լիոնի» ղեկավարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ կապված թիմի հարձակվող Ալեքսանդր Լակազետի տրանսֆերի վերաբերյալ:

Լիոնցիները ժխտել են տեղեկությունները այն մասին, որ «Զինագործները» 48 մլն. եվրո են առաջարկել Լակազետի դիմաց:

Ֆրանսիական ակումբը տեղեկացրել է, որ հարձակվողին ձեռք բերելու պաշտոնական առաջարկը եղել է 35 մլն. եվրոյի սահմաններում, սակայն այն մերժվել է, քանի որ «Լիոնը» չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ