Լիլիթ Մկրտչյանն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը շախմատի կանանց ԵԱԱ-ում

Ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

11 տուրից բաղկացած մրցաշարում Մկրտչյանը կարողացավ հավաքել 8 միավոր՝ առաջատարներին զիջելով կես միավոր:

Վերջին տուրում Մկրտչյանի մրցակիցը Աննա Ուշենինան էր, ով Մկրտչյանի հետ պարտիայում գրանցած խաղաղ արդյունքով վաստակեց 8,5 միավոր՝ դառնալով մրցաշարի հաղթող: Նույնքան միավոր վաստակեց նաև իսպանուհի Սաբրինա Վեգա Գուտիերեսը, որն զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

3-րդ հորիզոնականն զբաղեցրած Անտոանետա Ստեֆանովան վաստակեց 8 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշով շրջանցեց Մկրտչյանին՝ նվաճելով բրոնզե մեդալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ