Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է արել Դինա Դրոզդովայի հետ

Լիլիթ Մկրտչյանը «Յուգրա» ակումբի կազմում շարունակում է մասնակցությունը Ռուսաստանի կանանց շախմատի ակումբային առաջնությանը:

Սոչիում ընթացող առաջնության 2-րդ տուրում «Յուգրան» ոչ-ոքի՝ 2:2 հաշվով է ավարտել «Բոավիշտայի» հետ հանդիպումը: Լիլիթ Մկրտչյանը հանդես է եկել 3-րդ խաղատախտակի վրա ու միավորը կիսել Դինա Դրոզդովայի հետ:

«Յուգրան» 3 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Կանանց առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 700 հազ. ռուբլի:

Հիշեցնենք, որ 1-ին տուրում Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Անաստասիա Սազոնովայի նկատմամբ, իսկ «Յուգրա» ակումբը ընդհանուր 3,5:0,5 հաշվով հաղթել է «Բուկավուշկի» թիմին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ