Լիլիթ Մկրտչյանը հաղթանակով է ավարտել Ռուսաստանի ակումբային առաջնության 4-րդ տուրը

Շախմատի Հայաստանի կանանց հավաքանանի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Ռուսաստանի գավաթի խաղարկության 4-րդ տուրում, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Մրցաշարի 4-րդ տուրում «Յուգրան» մրցում էր Մոսկվան ներկայացնող «Յունոս» թիմի հետ: Լիլիթ Մկրտչյանը մրցում էր Կարինա Իվանովայի հետ և պարտիայի 39-րդ քայլին ստիպեց մրցակիցին անձնատուր լինել:

Հաջորդ տուրում «Յուգրա»-ն մրցակից չունի՝ թիմը կհանգստանա: Այժմ Լիլիթ Մկրտչյանի թիմը կրկին երկրորդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ