Լիլիթ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Ռուսաստանի ակումբային առաջնությունում

Շախմատի Հայստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը դարձավ Ռուսաստանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր:

Առաջնության վերջին տուրում Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը Դինա Բելենկայան էր: Հայ շախմատիստը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 38-րդ քայլին ստիպեց մրցակցին հանձնվել: «Յուգրան» ոչ-ոքի 2:2 խաղաց Սանկտ-Պետերբուրգն ներկայացնող թիմի հետ: 9 տուրից հետո «Յուգրան» հավաքեց 11 միավոր և զբաղեցրեց 3-րդ տեղը:

Լիլիթ Մկրտչյանը իր թիմի համար հավաքեց 4,5 միավոր՝ անցկացրած 7 պարտիաներում գրանցելով 3 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 1 պարտություն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ