Լևոն Ջուլֆալակյան. «Ճիշտ մարզումներով Արսենը կպատրաստվի մյուս օլիմպիական խաղերին»

Արսեն Ջուլֆալակյանի անհաջող ելույթը Ռիոյում անսպասելի էր: Նրանից սպասումները մեծ էին, մինչև անգամ ոսկե մեդալ: Առաջին գոտեմարտում նրա պարտությունը նույնպես անսպասելի ու անհասկանալի էր Լևոն Ջուլֆալակյանի համար:

«Բոլորս գիտակցում ենք, որ  75կգ քաշային կարգում Արսենը լավ պետք է հանդես գար, ստացվեց, որ ինչ-որ սայթաքում տեղի ունեցավ, որը անհասկանալի էր և տխուր: Սակայն նրա ընկերները ամեն ինչ արեցին, կարողացան ուրախացնել ու հպարտ վերադառնալ օլիմպիական խաղերից, – այսպես մեկնաբանեց Լևոն Ջուլֆալակյանը Արսենի ելույթը,-հիմնական հակառակորդը հունգարացի մարզիկն էր, նա ավելի շատ պատրաստվում էր հենց նրա հետ գոտեմարտին,  սակայն առաջին գոտեմարտում, ուժերը խնայելով պարտվեց»:

Արսենը շարունակելու է իր սպորտային կարիերան, դեռ անելիքներ ունի: Հուսահատություն կա, բայց դա հաղթահարելի է: Արսենը, Լևոն Ջուլֆալակյանի խոսքով, պատրաստվելու է հաջորդ օլիմպիական խաղերին: Նրա տարիքը երիտասարդ չէ, բայց ոչ էլ սպորտից հեռանալու ժամանակն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ