Լևոն Ջուլֆալակյան. «Մաքսիմից նույնպես մեծ ակնկալիքներ ունեիք, բայց, ցավոք, դրանք չարդարացան»

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում  կայացավ Ռիոյի Օլիմիպիական խաղերից հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի հաշվետվությունների լսումները:

 Հաշվետվությամբ հանդես է եկել հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, որը ներկայացրել է հավաքականի մարզիկների համար նախապես ըստ ժամանակացույցի կազմակերպված նախապատրաստական աշխատանքները:
 «Մենք պայքարում էինք 6 քաշային կարգերում վարկանիշ ձեռք բերելու համար, սակայն կարողացանք վարկանիշ ունենալ միայն 4 քաշային կարգերում՝ 66 կգ Միհրան Հարությունյանը, 75 կգ Արսեն Ջուլֆալակյանը, 85 կգ Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ Արթուր Ալեքսանյանը: Միհրանի և Արթուրի մասին չեմ խոսի: Արսենը, ումից մեդալ էինք սպասում, թույլ տվեց տակտիկական սխալ և դուրս մնաց հետագա պայքարից: Մաքսիմից նույնպես մեծ ակնկալիքներ ունեիք, բայց, ցավոք, դրանք նույնպես չարդարացան»,- ասել է գլխավոր մարզիչը:
 Հաշվետվություններն ընդունող աշխատանքային խմբի ղեկավար, նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը շնորհակալություն է հայտնել մարզչին կատարած աշխատանքի համար և շնորհավորելով օլիմպիական չեմպիոն ունենալու կապակցությամբ՝ նշել է, որ չնայած Լևոն Ջուլֆալակյանը գոհ չէ իր բոլոր սաների մրցելույթներից, սակայն հավաքականի մասնակցությունը գնահատվում է լավ:
ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ