Լևոն Բաբուջյանն ու Արթուր Գաբրիելյանը կմասնակցեն Պավլոդարի շախմատի մրցաշարին

Այսօր Պավլոդարում կտրվի շախմատի միջազգային մրցաշարի մեկնարկը, որին կմասնակցեն 91 շախմատիստներ: Մասնակից 13 գրոսմայստերների թվում են Լևոն Բաբուջյանը և ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանը: Գաբրիելյանը ՖԻԴԵ-ի իր անհատական վարկանիշով (2523) մասնակիցների մեջ 6-րդն է, իսկ  Բաբուջյանը 2461 վարկանիշով 14-րդ տեղում է: Մասնակիցների ցանկը գլխավորում է բելառուս գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովը՝  2574:

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 10 տուրով: Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 29-ին: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 7500 դոլար է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ