Լևոն Բաբուջյանն ու Արթուր Գաբրիելյանը հաղթողին զիջեցին կես միավորով

Պավլոդարում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը, որի 94 մասնակիցների թվում էին Լևոն Բաբուջյանն ու ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանը:

Շվեյցարական մրցակարգով, 10 տուրով անցկացված մրցաշարում հայ շախմատիստները վաստակեցին 7-ական միավոր և ընդամենը կես միավորով զիջեցին առաջատարներին: Լրացուցիչ գործակիցներով Գաբրիելյանը զբաղեցրեց 5-րդ տեղը, Բաբուջյանը հանգրվանեց 7-րդ հորիզոնականում: Նրանք տոնեցին 6 –ական հաղթանակ, 2-ական պարտիա ավարտեցին ոչ-ոքի, կրեցին 2-ական պարտություն:

Հետաքրքիր է, որ երկուսն էլ մրցաշարում իրենց առաջին պարտությունները կրեցին ղազախստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Ալիշեր Սուլեյմենովից: Գաբրիելյանն անհաջողության մատնվեց 2-րդ տուրում, իսկ Բաբուջյանը ղազախ շախմատիստին պարտվեց 6–րդ տուրում:

7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Բելգիան ներկայացնող Վադիմ Մալախատկոն, ով լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած բելառուս Կիրիլ Ստուպակին, ռուսաստանցի Վիտալի Բոյարինցևին և ղազախ Ժանաթ Սայինին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ