Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել

Մոսկվայում շարունակվող աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում տեղի է ունեցել երկրորդ տուրը:

Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել հնդիկ Վիշի Անանդի հետ:

Սա Արոնյանի երկրորդ ոչ ոքին է: Երեկ նա խաղաղ դաշն էր կնքել Անիշ Գիրիի հետ:

Երրորդ տուրում վաղը Արոնյանը սևերով կմրցի Վեսելին Թոփալովի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ