Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը՝ Գերմանիայի ակումբային առաջնության փոխչեմպիոն

Երեկ ավարտվել է շախմատի Գերմանիայի 2015/16 թվականների ակումբային առաջնությունը, որին մասնակցում էին 16 ակումբներ:

2015/16 թվականների առաջնությունն ունեցել է անակնկալ հաղթող. 28 միավորով Գերմանիայի ակումբային չեմպիոն է հռչակվել Սոլինգեն ակումբը, իսկ հանրահայտ Բադեն-Բադեն թիմը, որը Գերմանիայի ակումբային չեմպիոն էր դարձել 2005 թվականից սկսած, այս տարի արժանացել է միայն արծաթե մեդալի՝ հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Թիմի կազմում արծաթե մեդալներ են նվաճել Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը:

Հրանտ Մելքումյանի «Բեռլին 1903» ակումբը մրցաշարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ