Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վեսելին Տոպալովի հետ

Մոսկվայում շարունակվում է շախմատի հավակնորդների մրցաշարը։ 10-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցում էր Վեսելին Տոպալովի հետ։

Հայ գրոսմաստերն ի սկզբանե ուներ դիրքային առավելություն, բայց 32-րդ քայլին որոշեց զոհաբերել իր նավակը, ինչից հետո խաղի թելադրանքն անցավ Տոպալովի ձեռքը։

Արդյունքում, կողմերը որոշեցին խաղաղ դաշինք կնքել 58-րդ քայլում։ Այս ոչ-ոքիից հետո Արոնյանը վաստակում է 0.5 միավոր ու զբաղեցնում 4-րդ հորիզոնականը՝ հավասար միավորներ ունենալով 3-րդ տեղում գտնվող Անանդի հետ և կես միավորով զիջելով Ֆաբիանո Կարուանային ու Սերգեյ Կարյակինին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ